National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.04.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.04.2013
Գրքի շնորհանդես խորհրդարանում
1 / 5

Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ:

Գիրքը, որը հայերեն եւ անգլերեն լեզուներով «Դեպի Եվրոպա եւ անդին» մատենաշարի շրջանակներում հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը, ընդգրկում է ժամանակակից բանաստեղծներ Վիոլետ Գրիգորյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Խաչիկ Մանուկյանի, Ազնիվ Սահակյանի, Հրաչյա Սարուխանի եւ Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործություններից, որը հայերենից անգլերեն թարգմանել է թարգմանչուհի Արմինե Թամրազյանը, առաջաբանը գրել եւ խմբագրել՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Շնորհանդեսի մասնակիցներին ջերմորեն ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Այս սրահը վաղուց դարձել է խորհրդարանի ամենամշակութային հատվածը, որտեղ սովորաբար ցուցադրվում են մեր մշակույթի գործիչների ստեղծագործությունները: Եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր վերստին հնարավորություն ունենք շփվելու արվեստի հետ, հայ պոեզիայի հետ, որը, շնորհիվ մեր բարեկամների, այսուհետ այս ժողովածուի միջոցով հասանելի է դառնում նաեւ բրիտանացի եւ ընդհանրապես անգլալեզու մեր ընթերցողին:

Ինչպես բոլորս գիտենք, անցյալ տարի Հայաստանում մեծ շուքով նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, իսկ Երեւանը հռչակվել էր համաշխարհային գրքի մայրաքաղաք: «Վեց հայ բանաստեղծներ» երկլեզու ժողովածուն մեր գրական, հրատարակչական ավանդույթների արժանի շարունակությունն է: Այն միավորում է ոչ միայն հայկական ու բրիտանական մշակույթը, այլեւ յուրովի կարեւորում այն կամուրջը, որը ստեղծել է Անգլիայի մեծ զավակ Ջորջ Բայրոնը դեռ 19-րդ դարում, ով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում սովորելով հայերեն, դարձավ առաջին հայագետներից ու մեր ժողովրդի իսկական բարեկամներից մեկը: Պատահական չէ մեծ բանաստեղծն ասել. «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերեւս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը…» Համոզված եմ, որ այս գիրքը ավելի կսերտացնի հայ-բրիտանական գրական եւ ընդհանրապես մշակութային կապերը»:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով բրիտանական Arc Publications-ի գործունեությունը եւ ընտրված բանաստեղծների ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ գրքի շնորհանդեսն օրենսդիր մարմնում անցկացնելու համար, ինչը, ըստ տիկին Պողոսյանի՝ մեր կյանքին հատուկ երանգ ու բովանդակություն է հաղորդում:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը ներկայացրեց գրքի ստեղծման ճանապարհը, նշելով այդ հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի աջակցությունը, ինչի շնորհիվ «Վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն այսօր նաեւ բրիտանացի ընթերցողի սեղանին է:

Բանաստեղծների անունից երախտիքի խոսք ասաց բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, իսկ գրքի հրատարակման եւ հետագա համագործակցությանն անդրադարձավ Arc Publications հրատարակչության տնօրեն Թոնի Ուորդը:





12.04.2013
ՀՀ Ազգային ժողովը 2013 թ. առաջին եռամսյակում ստացել է 1481 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2013 թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքաց...

12.04.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց կոնֆերանսի մասնակիցներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության...

12.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` համոզմունք հայտնեց, որ Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստա...

12.04.2013
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 15-17-ը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպում է հետեւյալ միջոցառումները՝ 15 ապրիլի 2013թ., խորհրդարանական լսումներ՝ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով. (ԱԺ 334 սենյակում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS