Տպել
12.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին
1 / 4

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` համոզմունք հայտնեց, որ Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը եւ ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` տիկին Փանջիկիձեն վստահություն հայտնեց, որ իր այցը Հայաստան եւս մեկ քայլ կհանդիսանա երկու բարեկամ պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցության խորացումը տարբեր բնագավառներում:

Կողմերը քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորելով Կովկասյան տարածաշրջանի զարգացումը, կայունությունը, անվտանգությունը եւ խաղաղությունը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պահպանում է չեզոք դիրքորոշում աբխազական ու հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցում` վրացական կողմից նույնպես ակնկալելով հավասարակշռված, օբյեկտիվ եւ չեզոք դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ:


12.04.2013
ՀՀ Ազգային ժողովը 2013 թ. առաջին եռամսյակում ստացել է 1481 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2013 թ. առաջին եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքաց...

12.04.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց կոնֆերանսի մասնակիցներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության...

12.04.2013
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Գիրքը, որը հայերեն եւ անգլ...

12.04.2013
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 15-17-ը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպում է հետեւյալ միջոցառումները՝ 15 ապրիլի 2013թ., խորհրդարանական լսումներ՝ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով. (ԱԺ 334 սենյակում...