Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում քաղաքական շփումների բարձր մակարդակով եւ այսօր էլ երկկողմ հարաբերությունները զարգացման վերընթաց բնույթ են կրում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը:
Սենատոր Բրուբեյքերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ իր այցի նպատակն է մոտիկից ծանոթանալ Հայաստանին, հայ ժողովրդին: Նրա համոզմամբ` երկկողմ շփումները, նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ համագործակցության խորացմանը մի շարք բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցր եւս` փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը բոլոր մակարդակներով, փոխգործակցությունը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում, կոնկրետ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը:
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Ապրիլի 23-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պ...
ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին: 2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վե...
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ա...