Տպել
02.12.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի 2-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: Երիտասարդները մասնակցեցին ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի առաջին նիստին: Նիստի ընթացքին հետեւելուց ու օրակարգին ծանոթանալուց հետո, ուսանողների հետ հերթական «Բաց դաս»-ն անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Արտակ Դավթյանը հանդիպման սկզբում խորհրդարան այցելած հյուրերին ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, խոսեց գործող 12 մշտական հանձնաժողովների գործառույթների ու լիազորությունների մասին՝ առանձնացնելով հատկապես իր գլխավորած հանձնաժողովը: Շուրջ մեկ ժամ տեւած անկաշկանդ զրույցի ընթացքում հանրային կառավարում մագիստրոսական ծրագրի ուսանողները Արտակ Դավթյանին ուղղեցին ամենատարբեր բնագավառներին առնչվող հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում էին կրթական եւ սահմանադրական բարեփոխումներին, տնտեսական ոլորտին: Ուսանողների հետքրքրությունների շրջանակից դուրս չմնացին նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցումն ու ՄՄ անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ հարցերը: Արտակ Դավթյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ ԱԺ վերահսկողական գործառույթներին:


02.12.2013
Ազգային ժողովն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Օրինաց երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է գրանցվել Լեւոն Մարտունի Դոխոլյանը եւ շնորհավորեց ն...

02.12.2013
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառ...