Տպել
04.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 2

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ նա զգալի ներդրում կունենա հայ-ռումինական հարաբերությունների խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում նա առանձնահատուկ տեղ վերապահեց միջխորհրդարանական կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռումինիայի դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին կանի հնարավորը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու Ռումինիայի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները: Նշելով, որ երկու երկրները ունեն քաղաքական հիանալի հարաբերություններ` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը: