Տպել
07.03.2014
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին հաղորդում ներկայացնի ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: Հաղորդումը ներկայացնելու է ՀՀ գլխավոր դատախազը, քննարկումն ավարտվում է՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը դրական էր. այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Նախագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Լրամշակման նպատակով մինչեւ մեկ տարով հետաձգվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:


07.03.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մարտի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակա...

07.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵՄ խորհրդատուներին
Մարտի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովային, Եվրամիության խորհրդարանական բարեփոխումների հարցերի խորհրդատուներ Իլմարս Սոլիմսին, Կայա Կրավչիկին: Կարեւորելով փոխգործակցությունը թե ԵՄ-ի, թե Արեւելյան գ...