Տպել
19.03.2014
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Մարտի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով աշխատանքային հանդիպում: Քննարկումներին մասնակցում էին արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին՝ հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցելու եւ արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար, եւ հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն արհեստակցական միությունների եւ գործատուների միության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փոփոխություններ էին առաջարկում «Արհեստակցական միությունների մասին» օրենքում եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնք, նրանց գնահատմամբ, ուղղված են արհմիությունների գործունեության բարելավմանը: Առաջարկները վերաբերում էին աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, աշխատող-գործատու վեճերի լուծման մեխանիզմներին, կոլեկտիվ բանակցությունների վարման կարգի հստակեցմանը, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հոդվածներին եւ այլ դրույթների: Կողմերը ներկայացրին իրենց դիտողությունները, առարկությունները եւ առաջարկները:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ ներկայացված առաջարկները կքննարկվեն հանձնաժողովում:


19.03.2014
Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Ք...

19.03.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
Մարտի 19-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում...

19.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ
«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ  Արա Շիրազի մահվան մասին:Արա Շիրազի աշխատանքներն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ արվեստագետի տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Այդպիսին էլ նա կմնա  մեր հիշողության ու հայ մշակույթի պատմության մ...