National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.04.2014
ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի /ՈՒՄՎ/ հայտարարությունը հյուսիս-արեւմտյան Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքում եւ մոտակա 12 գյուղերում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով վերջերս տեղի ունեցած հյուսիս-արեւմտյան Սիրիայում, հատկապես, հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ մոտակա 12 գյուղերում ողբերգական իրադարձությունների մասին.

-դատապարտում է բռնի գործողությունները եւ Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը

-խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին եւ զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին

-հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ

-կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար:

Աթենք, 2014 թ. ապրիլի 9




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am