Տպել
15.07.2014
Լատվիայի ԱԳՆ պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
1 / 2

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստրիպրայսի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին հայ-լատվիական միջխորհրդարանական կապերի խորացումը, անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մասնավորապես կարեւորելով համագործակցությանը Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Արտակ Զաքարյանը նշեց, որ պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին: Նա կարեւորեց մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ հասկանում եւ հարգում է ՀՀ կայացրած որոշումը եւ որպես ԵՄ անդամ երկիր պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Էդուարդ Ստրիպրայսը նույնպես անհրաժեշտ համարեց զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին:


Նույն օրը Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստրիպրայսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպեց նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քանի որ Լատվիան առաջիկայում նախագահելու է ԵՄ-ում, ապա այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդս Ստրիպրայսը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: Կողմերը համաձայնեցին, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ է իրավական որեւէ հիմքով ամրագրել խնդիրների այն շրջանակը, որոնց շուրջ պետք է ծավալվի ՀՀ-ԵՄ հետագա երկխոսությունը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու առկա գործիքները բավարար են, թե՝ ոչ, եւ եթե բավարար չեն, ապա պետք է ներգրավել նոր գործիքներ: Զրուցակիցները նշեցին նաեւ Լատվիայի եւ Հայաստանի խորհրդարանների երկխոսության կարեւորությունը: Կողմերն ընդգծեցին, որ պետք է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտությունը, որը կարող է մեծ նպաստ բերել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:


15.07.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց երիտասարդ դիվանագետների հետ
Հուլիսի 15-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության՝ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոց նախագծի շրջանակներում հանդիպեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ ասպիրանտների հետ, ովքեր...

15.07.2014
Հայաստան- Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ասուլիսը
Հուլիսի 15-ին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Թեւան Պողոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Միքայել Մելքումյանը, Արծվիկ Մինասյանը եւ Լեւոն Դոխոլյանը մանրամասներ ներկայացրին հուլիսի 6-12-ը Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագա...

15.07.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Լուսաբանել ցանկացողները խնդրում ենք զանգահարեն 011513210, 011513312 հեռախոսահամարներով եւ ներկայանան անձնագրով: ...