Տպել
16.07.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ
1 / 1

Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա փոխգործակցությանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակականությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ պարոն Շարմազանովը կարեւորեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իրականացնում է ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականություն: Դեսպանն իր հերթին նշեց, որ Լատվիան եւ եվրոպական կառույցները ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ քանի դեռ միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը:


16.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգայ...

16.07.2014
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Հուլիսի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Մնացական Մնացականյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հուլիսի 4-8-ը մասնակցել են Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած Ֆրա...