National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.7.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.07.2014
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
1 / 5

Հուլիսի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ պատգամավորներ Մնացական Մնացականյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հուլիսի 4-8-ը մասնակցել են Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական՝ քառասուներորդ նիստի աշխատանքներին:

Տիկին Եսայանը նշեց, որ յուրաքանչյուր տարի վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է 78 երկիր, որոնցից միայն 49-ն է լիիրավ անդամ: Հայաստանը ՖԽՎ աշխատանքներին մասնակցել է 2004 թ.-ից դիտորդ անդամի, ապա 2009թ.-ից՝ ասոցացված անդամի կարգավիճակով:

Մարգարիտ Եսայանն ուրախությամբ փաստեց, որ հուլիսի 7-ին ՖԽՎ լիագումար նիստում պաշտոնապես հայտարարվեց ՀՀ Ազգային ժողովի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ դառնալու մասին: Անդրադառնալով անդամակցության գործընթացին՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ դեռեւս 2014 թ.-ի հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել էր ՖԽՎ գլխավոր քարտուղարին՝ ՀՀ Ազգային ժողովին լիիրավ անդամի կարգավիճակ տալու համար: Իսկ 2014 թ.-ի փետրվարին Ռաբաթում կայացած ՖԽՎ Բյուրոյի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ ԱԺ-ի՝ ՖԽՎ-ում լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: Տիկին Եսայանը նշեց, որ ՖԽՎ լիիրավ անդամակցությունը Հայաստանի համար կստեղծի նոր հնարավորություն՝ բարձրացնելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային կառույցներում եւ շփվելու ֆրանկոֆոն երկրների հետ նույն հարթության վրա: Որպես ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Եսայանը ՖԽՎ նիստում հանդես է եկել շնորհակալական խոսքով՝ կարեւորելով ՀՀ ԱԺ եւ ՖԽՎ կապերի խորացումը եւ համագործակցության զարգացումը:

40-րդ նստաշրջանի շրջանակներում ՖԽՎ գլխավոր քարտուղար Պասկալ Տեռասի հետ ունեցած զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է 2015 թ.-ին Երեւանում ՖԽՎ Բյուրոյի կամ հանձնաժողովներից մեկի նիստ անցկացնելու՝ ԱԺ պատրաստակամությունը, որի մասին 2014 թ.-ի մայիսի 29-ին ՖԽՎ գլխավոր քարտուղարին նամակով տեղեկացրել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պարոն Պասկալ Տեռասը խոստացել է ընդառաջել ՀՀ ԱԺ ցանկությանը:

ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մնացական Մնացականյանը կարեւորեց ՀՀ ԱԺ լիիրավ անդամակցությունը վեհաժողովին եւ նշեց, որ ՖԽՎ-ն կարեւոր հարթակ է մեզ հուզող խնդիրները ներկայացնելու միջազգային հանրությանը: Պարոն Մնացականյանը նշեց, որ մասնակցել է Համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի թեմաները:

Մարգարիտ Եսայանը մասնակցել է Քաղաքական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում անդրադարձել են ֆրանկոֆոն տարածքում քաղաքական իրավիճակին, ներկայացվել են զեկույցներ ժողովրդավարության, արդարադատության հասանելիության մասին:

Պատվիրակները պատմեցին նաեւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որի ընթացքում պատգամավորները կանադահայերի հետ զրուցել են Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող խնդիրների մասին:

Ասուլիսի ավարտին Մարգարիտ Եսայանը եւ Մնացական Մնացականյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:



16.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգայ...

16.07.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ
Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am