National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.7.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.07.2014
Նիդեռլանդների խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովում
1 / 2

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորությամբ:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվեց երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ դինամիկ զարգացումը, ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակականությունը, Արեւելյան գործընկերության հետագա հնարավորությունները:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը, ակտիվորեն աշխատելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու ուղղությամբ, նաեւ փորձում է շարունակել զարգացնել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը եվրոպական տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Նիդեռլանդների Թագավորության: Պարոն Զաքարյանը նշեց, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն ու դաշնակից պետությունն է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Նշվեց, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ելնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրներից եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Այդ համատեքստում ՀՀ-ն կարեւորում է նաեւ համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Ըստ պարոն Զաքարյանի՝ ՀՀ-ն փորձելու է ապագայում կամրջող դեր ունենալ տնտեսական տարբեր միությունների միջեւ: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից՝ պարոն Զաքարյանը նշեց, որ դրանք բացասաբար են անդրադառնում Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ մեծացնելով լարվածությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ հույս հայտնեց, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ երկխոսությունների ճանապարհով:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը իր տեսակետը ներկայացրեց հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա նաեւ խոսեց հայ-թուրքական հարաբերություններից՝ նշելով, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ ՀՀ կատարած քայլերին Թուրքիան բացասաբար է արձագանքել:


Նույն օրը Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեց նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակը։ Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու խորացմանը՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ, ցավոք, Նիդեռլանդների եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերը բավականին թույլ են՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է եւ կարող է իրեն թույլ տալ միշտ մեկ քայլ առաջ լինել պաշտոնական դիվանագիտությունից: Կողմերը պայմանավորվեցին առավել ակտիվացնել խորհրդարանական կապերը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հասկանում է Նիդեռլանդների լուրջ տնտեսական շահերն ու հետաքրքրությունները Ադրբեջանում, սակայն արձանագրեց, որ որեւէ «նավթային կամ խավիարային» հետաքրքրություն չպետք է առավել բարձր լինի մարդու իրավունքների հիմնարար արժեքներից: Նա ցավ հայտնեց, որ նույն ԵԽ-ում հոլանդացի որոշ պատգամավորներ Ադրբեջանի ակտիվ լոբբիստներից են, եւ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի «խավիարակերների» շարքում:

Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ խնդիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու ներքաղաքական այլ խնդիրներ: Նաիրա Զոհրաբյանը խնդրեց հոլանդացի պատգամավորի միջամտությունը նիդեռլանդական Ալմելո քաղաքում հայկական հիմնական դպրոց բացելու հարցում:


17.07.2014
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների մոտ 30 ներկայացուցիչների հետ: Երիտասարդներին հետաքրքրում էր Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը: Տիկին Զոհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am