National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.7.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ
1 / 5

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլեւ նպաստում են հայի ինքնությունը ամբողջացնելուն, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ համախմբված գործունեություն ծավալելուն: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը հզոր է Սփյուռքով, Լեռնային Ղարաբաղով եւ միասնական է ողջ հայությանը հուզող խնդիրների լուծման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով պատասխանեց մեր հայրենակիցների հարցերին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Շվեդիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքների ներկայացուցիչներին հուզող հարցերը վերաբերում էին Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը, սփյուռքահայությանը վերաբերող ծրագրերի շարունակականությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված միջոցառումներին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:

Ադրադառնալով արտագաղթին վերաբերող հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նորանկախ Հայաստանն ունի հզոր ներուժ՝ իր շուրջը համախմբելու ողջ հայությանը, եւ տնտեսությունը զարգացնելու դեպքում արտագաղթն էապես կնվազի:Անդրադառնալով կրթության ոլորտի ձեռքբերումներին` Գալուստ Սահակյանը խոսեց Դիլիջանի միջազգային դպրոցի առաջիկա բացման եւ հայ դպրոցականների՝ միջազգային օլիմպիադաներում ունեցած նվաճումների մասին:

Պարսկահայ համայնքի ներկայացուցչի կողմից հնչեց առաջարկություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից դարձնել նաեւ սփյուռքահայությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ժամանակին այդպիսի առաջարկություն հնչել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Ցանկալի է սփյուռքահայության մասնակցությունը հայրենիքի քաղաքական կյանքին, սակայն կան կազմակերպչական լուրջ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը կբազմապատկվեն, եւ Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Հայաստանում նաեւ կատարելագործելու հայերենը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ համդիպելու համար եւ նշեց, որ նման ծրագրերը շարունակական են լինելու` նպաստելով Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լուսանկարվեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ:


29.07.2014
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Չեռնոգորիա
Հուլիսի 28-29-ը աշխատանքային այցով Չեռնոգորիայի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձ...

29.07.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am