Տպել
08.08.2014
«Պատանի երկրապահ» ակումբի սաները Ազգային ժողովում
1 / 3

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ակումբի սաները նախ հյուրընկալվեցին Ազգային ժողովում, այնուհետեւ իրենց օրն անցկացրին «Ջրաշխարհ» բացօթյա ջրային համալիրում: Միջոցառմանը ներկա էին ԵԿՄ անդամներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանը ՀՀ ԱԺ նախագահի անունից ողջունեց երեխաներին՝ նշելով, որ երեխաները հիշարժան եւ հետաքրքիր օր կանցկացնեն «Ջրաշխարհում»: Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ԱԺ աշխատակազմին առաջին անգամ նման միջոցառում կազմակերպելու համար ու հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական: