Տպել
13.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Մետաքսեի մահվան կապակցությամբ

Գրական աշխարհը մեծ կորուստ կրեց. կյանքից հեռացավ անվանի բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ Մետաքսեն: Նրա ստեղծագործություններն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ բանաստեղծուհու տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Նա իր կենսախնդությամբ, հայրենասիրությամբ ու լավատեսությամբ օրինակ է եղել շատերի համար:
ՀՀ Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցում եմ Մետաքսեի հարազատներին, ընկերներին, նրա տաղանդի երկրպագուներին:
Մեծ բանաստեղծուհու, քաղաքացու ու հայրենասերի կերպարը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում, իսկ նրա թողած հարուստ գրական ժառանգությամբ դեռ շատ ու շատ սերունդներ կդաստիարակվեն: