Տպել
16.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, եւ վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է Չինաստանի օժանդակությունը մեր երկրում իրականցվող բազմաթիվ ծրագրերին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:  Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է հաջորդ տարի, նպատակ ունի հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը ողջ միջազգային հանրության կողմից»: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Երեւանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցի նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը:
Դեսպան Թիան Չանչունը, իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար, անդրադարձավ հայ-չինական բարեկամությանը, որը դարերի պատմություն ունի, եւ վստահեցրեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հետագայում առավել կխորանա եւ կզարգանա: 
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արգասաբեր համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:



16.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եւ բարեկամական...

16.09.2014
Ազգային ժողովում կայացավ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ...