National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.09.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 18-ին հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ:

Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը: Խմբի ղեկավարը նշեց, որ փոխադարձ այցերը կնպաստեն հետագայում եւս երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Արաիկ Հովհաննիսյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ այսօր առկա է մեծ հնարավորություն տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար:

Քուվեյթի խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորեց փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

Երկու կողմերն էլ նշեցին, որ բազմաթիվ ոլորտներում համագործակցության եւ ներդրումներ կատարելու լայն հնարավորություններ կան: Ներդրումների փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում հատկապես կարեւորվեց փոխգործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում: Կարեւորվեց նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Քուվեյթի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, սիրիահայ փախստականներին հումանիտար օգնություն, ինչպես նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանքների իրականացմանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


18.09.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am