Տպել
23.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց:

Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասներ ներկայացրեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների եւ ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է յոթ տարի առաջ, նրա հիմնական նպատակն է սերտացնել եւ զարգացնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա քաղաքական, մշակութային եւ տնտեսական կապերը: Նախատեսվում է ընդլայնել փոխայցերը, ինչը կնպաստի երկու ժողովուրդների առավել փոխճանաչմանը:

«Հայաստան-Իրան բարեկամական խմբի» ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ողջունելով եւ երկկողմ նպաստավոր գնահատելով հասարակական կազմակերպության նպատակները, նշեց, որ թեեւ հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, Իրանում էլ կա մեծաթիվ հայ համայնք, այնուամենայնիվ շփումներն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա:

Հեռանկարային համարելով հասարակական կազմակերպության նպատակները, Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել «Իրան-Հայաստան բարեկամության միության» ծրագրերի իրականացմանը:


23.09.2014
Ռումինիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են ռումին քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն: Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները գոհունակությամ...

23.09.2014
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի ար...

23.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության ն...