National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.10.2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«ՀԱԿ» խմբակցության պատգամավորների հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ մերժվեց:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել Հանրային հեռուսառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Անդրադառնալով հանրային հեռուստառադիոընկերության գործունեությանը՝ պարոն Դավթյանը նշել է, որ խորհրդի ղեկավարի ու անդամների ջանքերով բարելավվել է հեռուստահաղորդումների որակն ու ուղղվածությունը: Հանձաժողովի նախագահը կարեւոր է համարել նաեւ հաջորդ հաղորդումը ներկայացնելիս անդրադառնալ նաեւ այլ երկրների փորձին:

Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները:

Հեղինե Բիշարյանը կարեւորել է ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող հեռուստահաղորդումների ավելացումը, անհրաժեշտ համարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին հաղորդումների ցուցադրումը: Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ նկատելի են փոփոխությունները հեռուստաընկերության բովանդակային մասում, որոնք համահունչ են հասարակության սպասելիքներին եւ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Շիրակ Թորոսյանը կարեւորել է ազգային, մշակութային եւ ճանաչողական բնույթի հաղորդումների ցուցադրումը, որոնց միջոցով աշխարհասփյուռ հայությունը տեղեկանում է հայրենակիցների խնդիրներին, հետաքրքրություններին: Ռուզաննա Մուրադյանն առաջարկել է ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական եւ կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն՝ դրա իրագործումն հանձնարարելով ինչպես հանրային հեռուստաընկերությանը, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին: Ալեքսանդր Արզումանյանը, ներկայացնելով հաղորդման վերաբերյալ իր նկատառումները, ընդգծել է, որ հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է ներկայացնի հանրային պատկերը:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով հաղորդումից՝ նա նշել է, որ արձանագրվել է դրական առաջընթաց: Ըստ պարոն Շարմազանովի՝ եւ ռադիոեթերը, եւ հեռուստաեթերը համակողմանի լրատվություն են տալիս թե ներքին, թե արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ շատ դեպքերում խորհրդարանի նիստերը լուսաբանելիս ընդդիմադիր գործընկերների գործունեությունն ավելի հաճախ ու ակտիվ է լուսաբանվում, ինչը նաեւ իշխանությունների քաղաքականությունն է: Նշվել է, որ մշակութային եւ կրթական հաղորդումների առումով եւս դրական առաջընթաց է նկատվել: Պարոն Շարմազանովն առաջարկել է կարճ տեսանյութերի միջոցով նոր սերդնին ներկայացնել ՀՀ ազգային հերոսներին:

Հաղորդման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի նիստում:

ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


01.10.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 1-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության եւ տնտեսագիտության բաժիններում սովորող մի խումբ ուսանողների եւ դասախոսների: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի...

01.10.2014
Տեղեկատվություն
Ծրագրային բյուջետավորման (ԾԲ) ոլորտում ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am