Տպել
01.10.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Հոկտեմբերի 1-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովը հյուրընկալել էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության եւ տնտեսագիտության բաժիններում սովորող մի խումբ ուսանողների եւ դասախոսների: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանը ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքը:
Հանդիպման ընթացքում ուսանողները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերում էին արտերկրում հայկական բուհերի հիմնադրմանը, կրթական օրենսգրքի ստեղծման անհրաժեշտությանը, պետական եւ մասնավոր բուհերի խնդիրներին:




01.10.2014
Տեղեկատվություն
Ծրագրային բյուջետավորման (ԾԲ) ոլորտում ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ հա...

01.10.2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցու...