Տպել
13.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 1

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարեւան երկրի հետ նախապայմաններով խոսելը եւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝  Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:



13.10.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը: ՀՀ ԱԺ պատվիրակու...

13.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումներ» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովին, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած պատվիրակություններ: Ողջույնի խո...

13.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությու...

13.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ...