National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.10.2014
Խորհրդարանական լսումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական լսումները համարել է արդիական եւ կարեւորել է դրանց անցկացումը Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման համատեքստում: Նա նշել է, որ լսումների նպատակը պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորման եւ ծախսերի արդյունավետ վերահսկողության գործընթացում արձանագրված հաջողությունների ու ոլորտում առկա մարտահրավերների, բացթողումների ու թերությունների առնչությամբ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է: Պարոն Նահապետյանը հույս է հայտնել, որ քննարկումների ընթացքում կհնչեն առաջարկներ, որոնք ուղղված կլինեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Երկրում իրականացվող պաշտպանական քաղաքականության շրջանակներում նա առանձնակի կարեւորել է պաշտպանության ոլորտի բյուջեն: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է բյուջեի քննարկման եւ հաստատման հարցում խորհրդարանական վերահսկողության դերին ու նշանակությանը, խորհրդարանի ու հանձնաժողովի լիազորություններին, կարեւորել ոլորտում քաղաքացիական հասարակության դերը: Նա հավելել է, որ հանձնաժողովը պաշտպանական բյուջեի կատարման վերահսկողության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ նման քննարկումների արդյունքում ձեւավորվում է բանակ-խորհրդարան-հասարակություն սերտ համագործակցության պլատֆորմ, ինչը եւս կարեւոր նշանակություն ունի: Նա ընդգծել է, որ պաշտպանության ոլորտի բյուջետավորումը բարդ գործընթաց է, որն իրականացվում է պլանավորման, ծրագրավորման եւ բյուջետավորման ծրագրին համապատասխան: Պարոն Օհանյանը նշել է, որ ֆինանսական ռեսուրսների ձեւավորման ու օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով պաշտպանության նախարարությունում մշտապես համապատասխան միջոցառումներ են իրականացվում: Նա անդրադարձել է նաեւ ծրագրային բյուջետավորման գործընթացի առանձնահատկություններին, ոլորտում առկա խոչընդոտներին ու խնդիրներին:

Հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն իր ելույթում եւս անդրադարձել է բյուջետավորման գործընթացին, ծրագրային բյուջետավորման առանձնահատկություններին, համակարգի ռազմավարության եւ քաղաքականության մշակմանը: Նա բյուջեի նախապատրաստման, հաստատման ու գնահատման համատեքստում խոսել է Ազգային ժողով-ՀՀ կառավարություն եւ ԱԺ-Վերահսկիչ պալատ համագործակցությունից: Պարոն Պողոսյանը բյուջեի կազմման եւ ընդունման գործընթացներում կարեւորել է խորհրդարանի լիազորությունների ընդլայնումը:

Իրենց ելույթներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը անդրադարձել են պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորմանը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողության գործընթացի կազմակերպմանը, ներկայացրել բյուջետային համակարգի ինստիտուցիոնալ, օրենսդրական ու վերահսկողական հիմքերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԱԺ մշտական հանձնաժողովի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը: Նա անդրադարձել է ծրագրային բյուջետավորման գործընթացի առանձնահատկություններին եւ այս հարցում մեր երկրի ձեռքբերումներին: Խոսելով բյուջետավորման գործընթացում ԱԺ մասնակցությունը ընդլայնելու մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ խորհրդարանը պետք է կանոնակարգային ու ընթացակարգային փոփոխությունների միջոցով ուղիներ գտնի իր մասնակցությունն այդ գործընթացում ընդլայնելու համար: ԱԺ փոխնախագահը պաշտպանության ոլորտի բյուջետավորման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար կարեւորել է նաեւ սերտ համագործակցությունը խորհրդարանի եւ կառավարության միջեւ: Նրա գնահատմամբ՝ սերտ համագործակցություն պետք է լինի ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ բոլոր նախարարությունների հետ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի կոռուպցիոն ռիսկերին վերաբերող ուսումնասիրությունը, որը վերաբերել է բյուջեի վերահսկողության գործընթացում խորհրդարանի դերի բարձրացմանը, գնումների գործընթացում վերահսկման մեխանիզմների ավելացմանը, ռազմական բյուջեի եւ հետախուզական ծախսերի հրապարակայնությանը:

Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարեւն անդրադարձել է իր երկրում պաշտպանական բյուջեի կազմման գործընթացին եւ գնումների ոլորտի խնդիրներին:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում լսումների մասնակիցներն անդրադարձել են երկրի պաշտպանական քաղաքականության եւ պաշտպանության բնագավառի բյուջեի կապին, ոլորտում թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը, խորհրդարանական վերահսկողությանը, պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորման հիմնախնդիրներին եւ այլն:

Եզրափակիչ ելույթում Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար՝ վստահեցնելով, որ լսումների ընթացքում հնչած առաջարկները եւ դիտողությունները հանձնաժողովում կքննարկվեն ու կամփոփվեն:


17.10.2014
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամների այցը ՀՀ ԱԺ
Հոկտեմբերի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամները, ովքեր ներկայացնում էին հանրապետության տարբեր մարզերի, ԼՂՀ-ի եւ Ջավախքի դպրոցները: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե ...

17.10.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստ...

17.10.2014
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 17-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ կառավարության ա...

17.10.2014
Արտակ Զաքարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոլանդաս Պակսասի հետ
Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում  է ունեցել  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, ԵՄ-Հայաստան,...

17.10.2014
Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ
Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Տատյանա Ժդանոկայի հետ: Հանդիպման ընթացքո...

17.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա Ժնեւում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության կազմում են Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am