Տպել
22.10.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 2

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Պարոն Զաքարյանը տեղեկացրել է, որ մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին, որին Եվրոպական խորհրդարանի կողմից ներկայացվել է Բյուրոյի նորընտիր անդամների կազմը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ 2013 թվականի մայիսին տեղի ունեցած «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստում որոշում էր կայացվել հերթական նիստն անցկացնել Հայաստանում, սակայն Եվրոպական խորհրդարանի ընտրությունների հետ կապված` այն հետաձգվել էր: Նիստում հաստատվել է «Եվրանեսթ» ԽՎ չորրորդ լիագումար նիստը 2015 թ.-ի մարտի 16-20-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը: Խոսելով Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ այն բարձր մակարդակով անցկացնելու համար խորհրդարանում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ: Ըստ պարոն Զաքարյանի՝ հաջորդ լիագումար նիստում քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2014-2020 թվականների ընթացքում Արեւելյան գործընկերության համագործակցության վերաբերյալ, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Արեւելյան գործընկերության տարածքում կոմունիկացիոն եւ հաղորդակցության խնդիրներին առնչվող, սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովը՝ Արեւելյան գործընկերության տարածքում մշակութային եւ միջմշակութային երկխոսության վերաբերյալ եւ էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրներում նոր էներգառեսուրսների, նորացվող էներգետիկայի եւ այլընտրանքային էներգիայի որոնման հնարավորությունների վերաբերյալ զեկույցներ:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:


22.10.2014
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ փաթեթի նպատակ...