National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.10.2014
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ փաթեթի նպատակն է խթանել սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունն ու բարելավել գործարար միջավայրը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին: Նա տեղեկացրել է, որ դեռեւս սահմանված չեն այն չափանիշերը, որոնց համաձայն կորոշվի, թե սահմանամերձ որ համայնքները կընդգրկվեն հարկային արտոնություններից օգտվողների ցանկում: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե մոտավորապես որքան համայնքներ կընդգրկվեն այդ ցանկում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա, ներկայացված օրենսդրական փաթեթն արդյունք է ՀՀ կառավարություն որդեգրած նոր տնտեսական քաղաքականության, որը նպատակ ունի հարկային բեռի թեթեւացմամբ բարելավել սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական վիճակը: Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ օրենսդրական փաթեթը դրական ազդեցություն կունենա սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա, կակտիվանա գործարար միջավայրը:

Հանձնաժողովի նախագահին ուղղվել են հարցեր եւ առաջարկներ:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Հեղինե Բիշարյանը կարեւորել է օրենսդրական փաթեթով առաջարկվող արտոնությունները՝ նշելով, որ անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել այդ բնակավայրերի մասով, արտոնությունների տեսանկյունից սահմանազատել սահմանապահ եւ սահմանամերձ բնակավայրերը: Լեւոն Դոխոլյանը նշել է, որ խնդիրը պետք է համակողմանի ուսումնասիրվի տնտեսագետների, գյուղատնտեսների եւ ոլորտի պատասխանատուների կողմից եւ սահմանամերձ գյուղական համայնքների մասով համալիր ծրագիր մշակվի: Հակոբ Հակոբյանը պետություն-քաղաքացի հարաբերությունների համատեքստում անդրադարձել է սահմանամերձ գյուղերում ձեռնարկատիրական գործունեությանը, արտոնությունների մասով՝ ավելացված արժեքի հարկին ու եկամտահարկին, օրենսդրական խնդիրներին՝ հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում դրանք լուծում կստանան: Հովհաննես Մարգարյանն օրենսդրական նախաձեռնությունը կարեւորել է եւ համարել ուշացած: Նա խոսել է այդ բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության, հիփոթեքային վարկերի տրամադրման եւ բնակարանների ձեռքբերման խնդիրներից: Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրավական կանխատեսելիության տեսանկյունից օրենսդրական փաթեթը նոր մեխանիզմների ներդրման կարիք ունի: Սամվել Ֆարմանյանը խոսել է խնդրի շուրջ սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների համատեքստում եւ կարեւորել ժողովրդագրական միտումների կառավարման ազգային ծրագրի մշակումը: Նա անդրադարձել է նաեւ այդ բնակավայրերում հողի հարկի եւ գույքահարկի խնդիրներին, հիփոթեքային վարկերի տրամադրմանը: Զարուհի Փոստանջյանը խոսել է օրենսդրական փաթեթի խնդրահարույց դրույթներից եւ կարեւորել սահմանամերձ համայնքների հստակ սահմանումը: Նրա գնահատմամբ՝ այդ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության մասով պետական ռազմավարություն եւ հայեցակարգ է պետք մշակել: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա խոսել է այդ համայնքներում անհապաղ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների մասին: Խոսրով Հարությունյանը արժեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ կառավարությունը արտոնություններով նպատակ ունի նպաստելու արտագաղթի նվազեցմանը եւ աղքատության կրճատմանը: Նա կարեւորել է այդ հարցում սահմանամերձ գյուղերի բնակիչների ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց իրազեկվածությունը: Արծվիկ Մինասյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը եւ առաջարկներ ներկայացրել, որոնք նպատակ ունեն հստակեցնելու օրենսդրական փաթեթի որոշ դրույթներ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


22.10.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները: Պարոն Զաքարյանը տեղեկացրել է, որ մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am