ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը: Նրա գնահատմամբ՝ հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ շփումները, փոխայցելությունները, ինչն իր հերթին ազդակ կհանդիսանա երկկողմ կապերի առավել սերտացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:
Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն ներկայացրել է իրենց առաքելությունը, խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ու քննարկվել երկու երկրներում կանանց հիմնահարցերի լուծմանը միտված ազգային ծրագրերի գերակայություններն ու հեռանկարները, կարեւորվել է հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը եւ այլ հարցեր:
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օ...
Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդա...
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հոկտեմբերի 23-ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկո...