Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, տնտեսական գործակցության զարգացումը հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել զարգացնել հայ-ղազախական խորհրդարանական հարաբերություններն՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք միայն համատեղ ջանքերով է հնարավոր իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խազախական կողմը նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության զարգացումը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները կարեւորել են միջխորհրդարանական կապերի խորացումը, հաճախակի փոխայցերը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, խոսել Ղազախստանում հայկական համայնքի գործունեությունից:
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել է Ղազախստանի խորհրդարան:
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցու...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ Մարդու իր...
Բարեկամական խմբերի հանդիպում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագոր...
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փա...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդու...
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երեքշաբթի, 28 հոկտեմբերի 2014թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները...