National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.10.2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսավորման ծավալները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը` ոլորտի ձեռքբերումներն ու կարիքները:

Պավել Սաֆարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը գալիք տարի կազմելու են 249,6 մլն դրամ, որն այս տարվա ցուցանիշից ավելի է 26,4 միլիոն դրամի չափով: Ավելացել են ընթացիկ ծախսերը, որոնցից 29 մլն դրամ կազմում է աշխատավարձերի բարձրացումը:

Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմում գործում են 24 ժամ գործող թեժ գիծը եւ արագ արձագանքման խմբերը, որոնք նույնպես նախատեսվում է պահպանել 2015 թվականի պետական բյուջեի միջոցներով: 2015 թվականին նոր հաստիքներ չեն ավելացվելու: Նա նշել է, որ նախատեսված ֆինանսական միջոցները բավարար են ՄԻՊ գրասենյակի ծախսերը հոգալու համար: ՄԻՊ տեղակալը նաեւ հավելել է, որ անհրաժեշտ են համարում ՀՀ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում իրականացնել փոփոխություններ, ինչը ըստ նրանց՝ կբարելավի ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:

Այս տարի եւս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է դրամաշնորհներից:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները: Նա նշել է, որ ԵՄ-ից ֆինանսական հատկացումներ են ստացվելու նպատակային եւ ուղղակի դրամաշնորհների ձեւով: Նպատակային դրամաշնորհները կազմում են 14 մլն 387 հազար եվրո գումար, իսկ ուղղակի դրամաշնորհները՝ 20 մլն եվրո: Նպատակային դրամաշնորհներ տրվելու են երեք ուղղություններով՝ Եվրոպական միության Հարեւանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրի գծով տրամադրվելու է 6 մլն 120 հազար եվրո գումար, ԵՄ աջակցությամբ իրականացվող նույն անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրով` 2 միլիոն դրամ, 2.8 մլն եվրո էլ հատկացվելու է ԵՄ աջակցությամբ իրականացվող ՀՀ փոքր համայնքների ջրային խնդիրների լուծման համար: Ուղղակի դրամաշնորհները եւս բաշխվելու են երեք ուղղություններով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրել է ոլորտում 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ում ստանձնած պարտավորությունները: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ԵՄ-ի հետ առաջիկա համագործակցության առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ, որին կհաջորդեն նաեւ քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափերի վերաբերյալ:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Զաքարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են « ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախա•ծով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:
2015 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսված է 12 մլրդ 593 մլն դրամ: Պավել Սաֆարյանի խոսքով՝ այդ գումարն բաշխվելու է հետեւյալ ուղղություններով՝ ԱԳՆ ապարատի եւ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման ծրագրեր, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ, հրատարակչական, տեղեկատվական, տպագրական եւ ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոններին, դեսպանությունների շենքերի •նում, ԱԳՆ արարողակարգի ծառայության ծախսեր, դիվանագիտական դպրոցի վարչական սարքավորումների ձեռքբերում:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության ծրա•րային գործունեությունը: Ըստ նրա ՝ արտաքին քաղաքականության ծրագրերը որպես կանոն տարեցտարի ավելանում են:
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ ծախսերի 90 տոկոսը դեսպանատներին են հատկացվում, քանի որ վարձատրությունը պետք է լինի տվյալ երկրի չափանիշներին համապատասխան:
Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին նախատեսված չէ նոր դեսպանատների բացում: Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ 2015-ին եւս Հայաստանի համար առաջնային են լինելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, արտաքին անվտագ•ության ռազմավարության ամրապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը:
Նրա տեղեկացմամբ՝ շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ բարեկամական հարաբերությունների խորացումը, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորումը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ կողմնակից է շահերի համադրման, երկխոսության, այլ ոչ թե առճակատման քաղաքականության: Հայաստանի խնդիրներից է ԵՏՄԻ-ին զուգահեռ՝ շարունակել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ:



30.10.2014
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցու...

30.10.2014
Բարեկամական խմբերի հանդիպում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագոր...

30.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազո...

30.10.2014
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փա...

30.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդու...

30.10.2014
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երեքշաբթի, 28 հոկտեմբերի 2014թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am