Տպել
21.11.2014
«Օրենքի նախագծի մշակման տեխնիկա» թեմայով դասընթաց Երիտասարդական խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանը նոյեմբերի 21-ին կազմակերպել էր «Օրենքի նախագծի մշակման տեխնիկա» թեմայով դասընթաց:
Երիտխորհրդարանականները նշել են, որ հաշվի առնելով ներկայացվող օրինագծերի ստեղծման եւ մշակման հետ կապված խնդիրները՝ անհրաժեշտ են համարում մանրամասն ծանոթանալ օրինաստեղծ գործընթացին, ուսումնասիրել օրենքի նախագծի կառուցվածքին առնչվող հանգամանքները: Դասընթացն անցկացնելու նպատակով նրանք հրավիրել Էին ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանին եւ առաջատար մասնագետ Սպարտակ Առաքելյանին: Գարեգին Պետրոսյանը ողջունել է երիտխորհրդարանականների նախաձեռնությունը՝ կարեւորելով նրանց ներկայությունը եւ գործունեությունը խորհրդարանում: Սպարտակ Առաքելյանը հանգամանալից ներկայացրել է օրենքի նախագծի մշակման գործընթացը, այնուհետեւ պատասխանել է դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


21.11.2014
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
2014 թվականի նոյեմբերի 23-26-ը աշխատանքային այցով Փարիզ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը: ...

21.11.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայ...