Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:
Նիստի աշխատանքները սկսելուց առաջ երիտասարդ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը:
Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են Գոհար Մկոյանի հեղինակած «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը քննարկվել էր նախորդ նիստում :
Այնուհետեւ խորհրդարանականները քննարկել են Դիանա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ Լուսինե Փիրոյանի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հիմնական զեկուցող Դիանա Ղազարյանի ներկայացմամբ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իր իրավունքն իրականացնել ինչպես ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ՝ անձամբ վճռաբեկ դատարան դիմելու միջոցով:
Քննարկված հարցերի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ հաջորդ լիագումար նիստում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժող...
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալո...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Պատգամավորները տեղում ծանոթացել են քաղաքացիներին հուզող խնդիրներին եւ փորձել գտնել դրանց լուծման ուղիները: Այցի առաջին կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, ուր հա...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը ՀԱՊԿ ԽՎ նիստում
Նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռի...