National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.12.2014
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին շարունակել է աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները եւ համաձայնագրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը եւ ՀՀ-ի ու Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Նախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրերով նախատեսվող երկրորդ ծրագիրն սկսվելու է 2015 թ.-ին եւ ավարտվելու է 2020 թ.-ին: Ծրագրի նպատակն է անասնապահության ոլորտում գյուղացիական տնտեսությունների առաջընթացի ապահովումը: Ըստ նախարարի՝ մասնավորապես լեռնային շրջաններում նախատեսվում է ստեղծել 400 հազար հեկտարի ջրարբիացված արոտավայրեր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ նստաշրջանի ավարտից հետո ԱԺ բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան ֆինանսական շուկայի ներկա իրավիճակը քննարկելու նպատակով:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթները, «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, ինչպես նաեւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին», «Մաքսային կարգավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթները:

«2014 թ. դեկտեմբերի 5-ին եւ 2014 թ. դեկտեմբերի 6-ին նամակների փոխանակմամբ կնքված՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ մարտական վարժանքներ, խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրելու «Վճռական աջակցություն» առաքելությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիրը քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրով Հայաստանը` որպես գործընկեր պետություն, զարգացնում է գործակցային, ռազմական հարաբերություններ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ՝ համատեղ վարժանքների, խորհրդատվության եւ աջակցության առաքելության ու այլ ոչ պաշտպանական փոխադարձ պայմանավորված գործողությունների միջոցով ընդլայնելով տեղափոխման եւ աջակցության գործողությունների առաքելությունների իրականացման կարողությունները: Հայաստանի՝ Վճռական աջակցության առաքելությանը միանալը կարեւոր է ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի հետ ՀՀ զինված ուժերի հետագա համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության եւ փոխվստահության ձեռքբերման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված «Աջակցություն ՀՀ տարածքային զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ապահովելու սոցիալ-տնտեսական համաչափ զարգացում Հայաստանի մարզերի միջեւ:

Նստաշրջանի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված բոլոր օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, վավերացրել համաձայնագրերը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


17.12.2014
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանն անցկացվել է դռնփակ
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո: ՀՀ ...

17.12.2014
Դեկտեմբերի 17-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 17-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am