Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը:
Հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Եվրոպան եղել եւ մնում է հայ ժողովրդի մեծ բարեկամը, եւ որ հայ ժողովուրդը եվրոպական արժեքների եւ քաղաքակրթության կրողն է: Պատգամավորի դիտարկմամբ` Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար շատ կարեւոր է. Եվրոպան առանցքային գործընկեր է համարվում ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով: Ըստ բանախոսի` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավորինս բոլոր ուղղություններով խորացնելու նախաձեռնությանը: Բացի այդ` Հայաստանը վստահ է, որ առաջիկայում կգտնեն իրավապայմանագրային այն ձեւաչափը, որի հիման վրա կկառուցվեն Հայաստան-ԵՄ ապագա հարաբերությունները:
Հանձնաժողովի ղեկավարը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերներն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի կատարած ընտրությանը, ինչը լավ նախապայման է երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար՝ միաժամանակ չհակասելով Հայաստանի ստանձնած մյուս միջազգային պարտավորություններին:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ առաջին անգամ է Հայաստանում եւ տպավորված մեր երկրով: Նա կարեւորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում: Պարոն Չառնեցկիի համար արդյունավետ են եղել նաեւ Հայաստանում քաղաքական ուժերի հետ հանդիպումները:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորները եւս խոսել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին` նշելով, որ ԵՏՄ-ին անդանմակցելը չի կարող խանգարել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը:
ՌԴ նախագահի հրամանագրով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, միջխորհրդարանական եւ մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում եւ զարգացում» հասարակակա...
Հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիի հետ: Հանդիպման ընթացքում խոսելով Հա...
Այցելություն Ծիծեռնակաբերդ
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությունը ծաղիկ...
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցու...