ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիի հետ:
Հանդիպման ընթացքում խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ համագործակցության նոր ուղիները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին 2015 թ.-ին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ֆորումին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից, կարեւորել են ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարեւորում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացումը եւ շարունակելու է աջակցությունն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին:
ՌԴ նախագահի հրամանագրով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, միջխորհրդարանական եւ մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում եւ զարգացում» հասարակակա...
Հանդիպում խորհրդարանում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան ...
Այցելություն Ծիծեռնակաբերդ
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությունը ծաղիկ...
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցու...