Տպել
27.12.2014
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խորհրդարանի աշխատակազմին
1 / 14

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմի անդամներին: Նա շնորհավորել է նրանց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց աշխատանքային նորանոր հաջողություններ եւ ընտանեկան բարեկեցություն:

Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է անցնող տարում աշխատակազմի կատարած աշխատանքին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ գալիք տարում եւս ԱԺ աշխատակազմը նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի իր առջեւ դրված աշխատանքային պարտականությունները: 

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար մեդալով պարգեւատրվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, իսկ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության գործում մեծ ներդրում ունենալու համար ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի պատվոգրով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ- քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը եւ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական Աննա Վարդանյանը:


27.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոն...