Տպել
09.01.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին
1 / 1

«Խոր վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7-ին Փարիզում՝ «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


09.01.2015
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին  այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ: ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժող...