Տպել
29.01.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն: Նա ընդգծել է, որ 2015 թ. հայ ժողովրդի համար կարեւոր տարի է. Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս համատեքստում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցում պատրաստակամություն հայտնելու համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին եւ շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին: Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Պետր Միկիսկան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական գործակցության զարգացումը


29.01.2015
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախագծով առաջարկվ...

29.01.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին
Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողով...