National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.1.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.01.2015
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ: Միաժամանակ, առաջարկվում է շահութահարկի նվազեցված դրույքաչափի կիրառության համար օրենքով նախատեսել այլ նախապայմաններ:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննա, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության, առաջացնում է տուգանքի նշանակում մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է կանոնակարգել հանրապետության տարածքում եւ հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը եւ օրենսդրական նախաձեռնությունները կընդգրկվեն ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթեցմամբ քննարկել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նիստում Հրանտ Բագրատյանը շրջանառությունից հանել է իր հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:


29.01.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացմ...

29.01.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին
Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողով...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am