Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հասարակական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքները, ազատությունը եւ արժանապատվությունը. քրիստոնեական մոտեցում» թեմայով ամենամյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թվականի փետրվարի 9-12-ը Լյուբլյանա (Սլովենիա) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, պատգամավոր Արագած Ախոյանը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 18-22-ը Վիեննա (Ավստրիա) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 30-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովը մինչեւ մեկ տարով հետաձգել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Ի...