National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
30.01.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.01.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Հունվարի 30-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովը մինչեւ մեկ տարով հետաձգել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, փաթեթը նպատակ ունի պաշտպանել անձնական տվյալները ոտնձգություններից, օտարումներից, փոխանցումներից: Փոխնախարարի խոսքով` խիստ վերահսկվելու է, որպեսզի առանց անձի համաձայնության տեղի չունենա տվյալների արտահոսք: Պարոն Մկրտչյանը նշել է նաեւ, որ անձնական տվյալները Եվրամիության անդամ պետություններում հատուկ իրավական ռեժիմով պաշտպանության ենթակա օբյեկտներ են, ինչը պայմանավորված է անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքերի տարածվածությամբ եւ հիշյալ բնագավառում մարդու անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Հարցի վերաբերյալ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է երկու օրենսդրական փաթեթ:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, վերաբերում է մասնավոր գերազմանատներ հիմնելուն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ գործող իրավակարգավորումը հնարավորություն չի տալիս միասնական կարգավորմամբ ունենալ մասնավոր գերեզմանատներ, մինչդեռ պետական-համայնքային գերեզմանատները գերծանրաբեռնված են: Մասնավորապես, նախատեսվում է, որ մասնավոր գերեզմանատան սեփականատերն ինքնուրույն է կազմակերպելու հուղարկավորության ծառայությունների մատուցումը՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, որը կնքվելու է նվազագույնը 15 տարով, այնուհետեւ, նշված ժամկետը լրանալուց հետո, եթե չի կնքվում նոր պայմանագիր, սեփականատերը կարող է մահացածի աճյունը դիակիզել եւ 5 տարի աճյունասափորը պահել հուշապատում: Այնուհետեւ նա իրավազոր է ոչնչացնել այն:

Հանձնաժողովի նախագահը, ելնելով քննարկումից, առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ եւ լրամշակել այն, նկատի առնելով նաեւ այն, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների՝ նույն թեմային վերաբերող մեկ այլ նախագիծ:

Օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում, զուգահեռ աշխատանքային խումբը կմշակի այն:

Հանձնաժողովը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նա տեղեկացրել է, որ մայրաքաղաքում գործում են 12 սգո սրահներ: Դրանք տեղակայված են այնպիսի հատվածներում, որոնք անհամատեղելի են սգո սրահների հետ եւ առաջացրել են բնակիչների արդարացի զայրույթը: Մասնավորապես, դրանք հիմնականում գործում են բնակելի շենքերի, հիվանդանոցների, կրթական եւ մշակութային հաստատությունների հարեւանությամբ: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ այժմ կասեցված է դրանց գործունեությունը, սակայն խնդիրն օրենսդրական կարգավորման կարիք ունի: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ, որով նախատեսվում է քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարութունը կազմակերպել բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում, եկեղեցիներում, այն շենքերում եւ շինություններում, որտեղ իրականացվում են կամ մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայություններ: Նշված շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանելու է համայնքի ավագանին:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

 Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ գումարել է 2015 թվականի առաջին նիստը: Օրակարգի առաջին հարցը՝ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նա նշել է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքում կիրառվող «գյուղատնտեսական մթերք» հասկացության հստակեցմամբ, քանի որ վերջինս տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Էմիլ Տարասյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է օրենքում գոյություն ունեցող «գյուղատնտեսական մթերքներ» բառակապակցությունը փոխարինել «գյուղատնտեսական արտադրանք» բառակապակցությամբ՝ պարզեցնելով գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների գործունեությունը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի,Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշել է, որ կուսակցության հաշվեկշռում անշարժ եւ շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում կուսակցությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել աուդիտորական եզրակացության հետ միասին, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

Հիմնական զեկուցողը նշել է նաեւ, որ պետական բյուջեից 3 մլն ՀՀ դրամից ավել ֆինանսավորում ստացող կուսակցությունները ենթարկվելու են աուդիտի:

Հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած օրինագիծը կընդգրկվի ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է 2001 թվականի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Համաձայնա•րով նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը: Ըստ գյուղատնտեսության փոխնախարարի՝ կազմակերպությանն անդամակցումը կդառնա փորձի փոխանակման, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաեւ խնդրահարույց հարցերի քննարկման հարթակ:
Այն հնարավորություն կտա նաեւ տեղեկատվություն փոխանակել խաղողի եւ գինու բնա•ավառում գիտական, տեխնիկական, տնտեսական եւ իրավական հարցերի վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը, որի նպատակն է անվտանգ եւ պատշաճ կերպով կազմակերպել միջազգային օդային հաղորդակցությունները եւ նպաստել կողմերի օդային հաղորդակցության զարգացմանը:
Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագիրը վերանայվել է, բոլոր սահմանափակումները վերացել են, որոնք, ըստ նրա, կնպաստեն ավիացիոն քաղաքականության բարելավմանը:
1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ կանոնադրությամբ հիմնվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովը, որի նպատակն է մասնավոր իրավունքի նորմերի զարգացումը, կոդիֆիկացումը, դրանց կատարման հարցում անդամ պետություններին աջակցության ցուցաբերումը, եւ Հայաստանը, ստանձնելով այդ պարտավորությունները, ստանում է արտոնություններ մասնավոր իրավունքի ոլորտում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրել է տիեզերքում գործունեություն ծավալելու վերաբերյալ հինգ համաձայնա•իր՝ 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում ՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին», 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին», «1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին», 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին», 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրերը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուղեծիրը, որն էլ իրավունք է տալիս գործունեություն ծավալել տիեզերքում, մասնավորապես թողարկել արհեստական արբանյակներ: Ուստի նախատեսվում է, որ Հայաստանը միջազգային հեռահաղորդակցության միությունում գրանցելու է իր իրավունքները, որը հետագայում հնարավորություն կտա ստեղծել սեփական արհեստական արբանյակ: Արթուր Առաքելյանը նշել է, որ այն պետությունները, որոնք պատրաստվում են տիեզերքում գործունեություն ծավալել, պետք է վավերացնեն այդ համաձայնա•րերը: Նա անդրադարձել է տիեզերագնացներին փրկելու, նրանց վերադարձի, տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության, լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման խնդիրներին:
Քննարկված միջազգային համաձայնագրերը ստացել են 11 կողմ ձայն եւ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:



30.01.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախ...

30.01.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հասարակական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքները, ազատությունը եւ արժանապատվությունը. քրիստոնեական մոտեցում» թեմայով ամենամյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թվականի փետրվարի 9-12-ը Լյուբլյանա (Սլովենիա) կգործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS