Տպել
05.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
1 / 1

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:

Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում:

Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է:

Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


05.03.2015
Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մարտի 4-ին հանդիպել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) գնահատմ...

05.03.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել պատանի երկրապահ կամավորականների երդման հանդիսավոր արարողությանը
Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող պատանի երկրապահ կամավորականները մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Կ- Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող հրապարակում, հանդիսավորությամբ երդվել են բարձր պահել հայ երկրապահի պատիվը, անմնացորդ նվիրումով շ...

05.03.2015
Ֆրանկոֆոնիայի համաժողով Ազգային ժողովում
Մարտի 5-ին Ազգային ժողովում կազմակերպվել է համաժողով՝ «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով: Համաժողովի նպատակն էր աջակցել Ֆրանկոֆոնիայի զարգացմանը երիտասարդության շրջանում, խթանել երիտասարդների հետաքրքրությունը, նպաստել մշակութային կապերի զարգացմանը: Համաժողովն անցկացվել է 2015 թվա...