Տպել
31.03.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 3

Մարտի 31-ին եռօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների ներկայացուցիչների պատվիրակությունը, որը ղեկավարում է Ժան-Պոլ Վահլը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: