Տպել
31.03.2015
«Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկում
1 / 6

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, եւ Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ եւ գրավիչ տարածաշրջանում: ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը եւ կատարելագործել գործիքակազմը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաեւ մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այս անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում, ապրանքաշրջանառության ոլորտում: Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, եւ ապագան խոստումնալից է: Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման եւ զարգացման գործում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ ծովի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ մարտահրավեր է, եւ աշխարհագրական դիրքն իր որոշիչ դերն է խաղում մեր երկրի տնտեսական կյանքում :

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը խոսել է անդամակցության արդյունքում Հայաստանին ընձեռվող նոր հնարավորությունների մասին եւ նշել, որ մեր երկիրը պիտի ինտեգրվի այն ծրագրերին, որոնք արդեն մեկնարկել են ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում: Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես գյուղատնտեսության եւ դեղագործության ոլորտներում:

Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել ՀՀ եւ ՌԴ համապատասխան ոլորտների պատասխանատուները:



31.03.2015
ԱԺ նախագահը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ...

31.03.2015
ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների հայտարարությունը
1. Մենք՝ ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ, 2015թ. մարտի 31-ի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովում հավաքվելով, 2. Հաստատելով մեր պարտավորություններն ի շահ խաղաղության, ժողովրդավարության...

31.03.2015
«Մեծ հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսն Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «...

31.03.2015
Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է. «Եվր...

31.03.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 31-ին եռօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների ներկայացուցիչների պատվիրակությունը, որը ղեկավարում է Ժան-Պոլ Վահլը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռ...

31.03.2015
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովի որոշմամբ՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ...