Տպել
08.04.2015
Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները
1 / 1

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար:

Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է եղել 4 հոգանոց պատվիրակությամբ: Ադրբեջանցի պատգամավորը ելույթ է ունեցել եւ խոսել, իր բնորոշմամբ, օկուպացված տարածքների մասին, ինչպես նաեւ՝ դժգոհություն հայտնել միջազգային կառույցներին` ադրբեջանական կողմի պահանջները միջազգային փաստաթղթերում չներառելու առնչությամբ:

Նիստում ելույթ ունենալով՝ Կարինե Աճեմյանը շեշտել է, որ Հայաստանը որեւէ տարածք չի օկուպացրել: Նա խոսել է ղարաբաղյան խնդրի մասին: Ելույթից հետո ադրբեջանական կողմը լքել է դահլիճը եւ այլեւս չի մասնակցել նիստին եւ քվեարկություններին:

Պատգամավորը նիստում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումներին՝ մասնակից բոլոր երկրների պատգամավորներին կոչ անելով իրենց խորհրդարաններում բարձրացնել ցեղասպանությունների դատապարտման հարցը:

Պատգամավորը կարեւորել է նիստում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցի քննարկումն ու ընդունումը, որը ներառել է նաեւ մշակութային վանդալիզմի եւ թմրամոլության դեմ պայքարի հարցերը:

Կարինե Աճեմյանը Վիետնամում սիրիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ Սիրիայի խորհրդարանի խոսնակի հետ: Քննարկվել են հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ սիրիական պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:



08.04.2015
Տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացումը
Ապրիլի 9-ին՝ ժամը 13:30-ին, Ազգային ժողովի բակում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացումը: Միջոցառման ընթացքում Ազգային ժողովի բակում կտնկվի խորհրդանշական 100 ծառ:...

08.04.2015
Ազգային ժողովը շարունակել է նիստերի աշխատանքը
Ապրիլի 8-ի նիստում պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Վանանդ եւ Հացիկ գյուղերի դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրերս ...

08.04.2015
ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգված...

08.04.2015
Մարոկկոյի պատվիրակությունն Ազգային ժողովում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի եւ մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար...

08.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Արմավիրի մարզի Վանանդ եւ Հացիկ գյուղերի դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին: Ողջունելով հյուրերի այցը օրենսդիր մարմին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող հարցերին,...