Տպել
10.04.2015
Կորյուն Նահապետյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցությունն ու շփումները խորհրդարանական մակարդակով: Կորյուն Նահապետյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացումը, խորհրդարանականների ակտիվ շփումները եւ փորձի փոխանակումը: Այդ համատեքստում քննարկվել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները երկկողմ օրակարգում ներառելու կարեւորությունը:

Քննարկվել են նաեւ պաշտպանության եւ անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների հակազդման ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում երկկողմ պայմանագրերով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը:


10.04.2015
Երիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երիտասարդական խորհրդարանի ուղերձը, որը քն...