Տպել
16.04.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 3

Ապրիլի 16-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Պեթցոլդի եւ Թանկրեդ Շիպանսկու հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է իր դիրքորոշումը այն մոտեցումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է, որ հիմք հանդիսանան ՀՀ-ԵՄ իրավական ապագա փաստաթղթի համար: Տիկին Զոհրաբյանը գերմանացի պատգամավորներին հրավիրել է մասնակցելու վաղը կայանալիք խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պատգամավորներն ու փորձագետները բաց եւ անկաշկանդ պիտի քննարկեն ՀՀ-ԵՄ օրակարգում առկա բոլոր խնդիրները: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության իրավական ապագա փաստաթղթում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության բաղադրիչը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ ապագա փաստաթուղթը չի կարող չունենալ տնտեսական համագործակցության բաղադրիչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ապրանքաշրջանառության կեսը Եվրամիության հետ է: Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ, իհարկե, դա չի կարող լինել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն իր ողջ ծավալով, սակայն կարեւորել է, որ ԵՄ-ն այժմ փորձում է Հայաստանի հետ գտնել այն ընդհանուր եզրերը, որը չի հակասելու մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն կառույցի առջեւ ստանձնած մեր պարտավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խոսելով այս հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ որեւէ տնտեսական ու քաղաքական շահ երբեւէ չի կարող եւ չպիտի բարձր լինի պատմական ճշմարտությունից: Նա, այդուհանդերձ, շնորհակալություն է հայտնել գերմանացի այն պատգամավորներին, ովքեր ապրիլի 24-ին Գերմանիայի տարբեր համայնքներում ու քաղաքներում կազմակերպելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լոզանի համաձայնագրին եւ Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելուց հետո տարածաշրջանում ստեղծվելիք տնտեսական նոր հնարավորություններին:


16.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ...

16.04.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագ...

16.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյան...

16.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ լրագրող, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գնահատող Սիլվիա Շթո...

16.04.2015
Ազգային ժողովի նախագահը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագ...

16.04.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: ...