ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին:
Հարություն Քեհեյանն ավելին էր, քան մարզիկը՝ որպես հայկական սպորտի հաջողությունների խորհրդանիշ, ում միջոցով մեր ֆուտբոլն իսկապես հայտնի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս, ում խաղը դիտարժան ու հետաքրքիր էր, ում ներկայությունը խաղադաշտում թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ սպասված ու վստահություն ներշնչող էր, ում մարզական կենսագրությունը սպորտին արժանապատվորեն ու սրտանց նվիրվելու վառ օրինակ է: Այդպիսին էր նաեւ նրա՝ ազնիվ մարդու, հայրենասեր հայի եւ հուսալի ընկերոջ ամբողջ կյանքը:
Անկեղծորեն ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրա երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:
ԱՊՀ ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ ասուլիսով
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ...
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
Ապրիլի 14-16-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտախորհրդատվ...
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 17-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններ, արտաքին գործերի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներ...