Տպել
25.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին:

Աժ նախագահը նշել է, որ տպավորված է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում տիկին Դինգիզյանի ազդեցիկ ելույթով, որը մեծ տպավորություն է թողել ֆորումի ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնակիցների վրա: Աժ նախագահի խոսքով՝ ֆորումի նպատակը Ցեղասպանության վերհիշումն ու դատապարտումն է. արդեն 100 տարի հայ ժողովուրդը պայքարում է ժխտողականության դեմ:

Աժ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր հայ ունի Ցեղասպանության հետ կապված իր պատմությունը, եւ ամեն հայ պայքարում է, որ աշխարհում այդ պատմությունը չկրկնվի. կանխվեն ցեղասպանությունները: Նա փաստել է, որ գլոբալ ֆորումի անցկացումը միջոցառումների հսկայական շարքի սկիզբն է. բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու աշխարհի տարբեր ծայրերում, քանի որ ֆորումի կոչը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանություններին, որտեղ էլ դրանք լինեն:

Իզաբել Դինգիզյանն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երեւանում եւ մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նա Աժ նախագահին ներկայացրել է իր տպավորությունները գլոբալ ֆորումից, ոգեկոչման միջոցառումներից: Տիկին Դինգիզյանը, խոսելով շվեդահայ համայնքի մասին, կարեւորել է հայկական դեսպանատան դերը եւ ցանկություն հայտնել սերտացնելու հայ-շվեդական խորհրդարանական կապերը: Նա նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:


25.04.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության անդամների հետ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր ներկայացնող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության` DEMYC-ի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նշենք, որ կազմակերպության գործադիր մ...

25.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է արտերկրից ժամանած ասորիների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահի...

25.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանո...