Տպել
25.04.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահին
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին:

Աժ նախագահը նշել է, որ տպավորված է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում տիկին Դինգիզյանի ազդեցիկ ելույթով, որը մեծ տպավորություն է թողել ֆորումի ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնակիցների վրա: Աժ նախագահի խոսքով՝ ֆորումի նպատակը Ցեղասպանության վերհիշումն ու դատապարտումն է. արդեն 100 տարի հայ ժողովուրդը պայքարում է ժխտողականության դեմ:

Աժ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր հայ ունի Ցեղասպանության հետ կապված իր պատմությունը, եւ ամեն հայ պայքարում է, որ աշխարհում այդ պատմությունը չկրկնվի. կանխվեն ցեղասպանությունները: Նա փաստել է, որ գլոբալ ֆորումի անցկացումը միջոցառումների հսկայական շարքի սկիզբն է. բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու աշխարհի տարբեր ծայրերում, քանի որ ֆորումի կոչը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանություններին, որտեղ էլ դրանք լինեն:

Իզաբել Դինգիզյանն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երեւանում եւ մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նա Աժ նախագահին ներկայացրել է իր տպավորությունները գլոբալ ֆորումից, ոգեկոչման միջոցառումներից: Տիկին Դինգիզյանը, խոսելով շվեդահայ համայնքի մասին, կարեւորել է հայկական դեսպանատան դերը եւ ցանկություն հայտնել սերտացնելու հայ-շվեդական խորհրդարանական կապերը: Նա նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...