Տպել
30.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով մայիսի 2-4-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Վահան Բաբայանը, Ռուզաննա Մուրադյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Միքայել Մանուկյանը, Մարգարիտ Եսայանը, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Հրայր Գեւորգյանը:


30.04.2015
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ ընդհատված հարցի քննարկումն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Արմ...

30.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Մյասնիկյան եւ Դալարիկ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Մինչ այդ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ինչպես նաեւ հետեւել պատգամավորների աշխատանք...