Տպել
22.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

2015 թվականի մայիսի 25-27-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի /ՀԱՊԿ ԽՎ/ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Դուշանբե /Տաջիկստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Կորյուն Նահապետյանը:

2015 թվականի մայիսի 23-26-ը Սեյմի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովների նախաձեռնած Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների ամփոփում-քննարկմանը մասնակցելու նպատակով Ռիգա /Լատվիայի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

2015 թվականի մայիսի 18-21-ը պաշտոնական այցով Բեռլին /Գերմանիայի Դաշնային Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը:

2015 թվականի մայիսի 17-19-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ Եվրոպական սոցիալական խարտիայի ենթահանձնաժողովի շրջանակներում անցկացվող խորհրդարանական սեմինարին մասնակցելու նպատակով Քիշնեւ /Մոլդովայի Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արագած Ախոյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:



22.05.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ: Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների ...