Տպել
25.05.2015
Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ
1 / 2

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով.

«Կցանկանայինք մեր առանձնահատուկ գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մայիսի 19-24-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, որն աննախադեպ դրական քայլ է հայ-ճապոնական մշակութային կապերի զարգացման գործում:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ մենք՝ հայերս, որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում բարբարոսների կողմից հայկական հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ: Սրա վառ ապացույցն են նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը, ինչը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը, ինչպես նաեւ ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հայկական հուշարձանների ոչնչացումը եւ ամիսներ առաջ ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ նման վայրագություններն ապագայում իսպառ բացառելու համար»:


25.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության ան...

25.05.2015
Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կանադա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում: ...